ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել տարածաշրջանային խնդիրներում իր դրական և կառուցողական դերակատարման շարունակականությանը. Միրզոյան

ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել տարածաշրջանային խնդիրներում իր դրական և կառուցողական դերակատարման շարունակականությանը. Միրզոյան

Միացյալ Նահագները շարունակում է հանձնառու լինել տարածաշրջանային խնդիրներում իր դրական և կառուցողական դերակատարման շարունակականությանը, այդ թվում նաև՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և այլն, և այլն։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

Ներկայացնելով մայիսի սկզբին իր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի մանրամասները՝ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Վստահ եմ՝ գիտեք, որ 2019թ․ որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ձևաչափը բարձրացնել ռազմավարական երկխոսության մակարդակի։ Եվ ահա, այս այցը հենց այդ ռազմավարական երկխոսության շրջանակներում էր։ Պետք է գոհունակությամբ փաստեմ, որ բավականին արդյունավետ էին և՛ քննարկումները, և՛ ձեռքբերված պայմանավորվածությունները, և՛ առհասարակ շփումները, և հետո՝ այդ այցի շրջանակներում և արդյունքներով ընդունված հայտարարությունները։

Տեղյակ եք, կարծում եմ, որ մենք նաև այդ օրերին պետքարտուղար Բլինքենի հետ ստորագրեցինք Միացյալ Նահանգերի և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքացիական միջուկային համագործակցության մասին հուշագիր։ Անշուշտ, սա հուշագիր է, սա կոնկրետ համաձայնագիր չէ, բայց միևնույն ժամանակ, չարժե թերագնահատել այս հուշագիրը, որը որոշակի հնարավորություններ է բացում։ Թե որոնք կլինեն այդ հնարավորությունների ուղղությունները կամ դրսևորումները, որոնք կյանքի կկոչվեն, հետագա աշխատանքի արդյունք է՛՛։

Միրզոյանի խոսքով՝  այցի արդյունքներով փաստվեց, որ Միացյալ Նահագները շարունկաում է հանձնառու լինել տարածաշրջանային խնդիրներում իր դրական և կառուցողական դերակատարման շարունակականությանը, այդ թվում նաև՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և այլն։

՛՛Անշուշտ, մեր հանդիպումները և քննարկումները բացի պետքարտուղարությունից եղան նաև Կոնգրեսում։ Սովորաբար այդպիսի այցի շրջանակներումում ես մասնակցում եմ նաև քննարկուների ամերիկյան «think tank»-երում, և այս անգամ ևս։ Ես կարծում եմ՝ դա ևս լավ հնարավորություն է բոլոր գոյություն ունեցող հացերի վերաբերյալ հայկական դիրքորոշումները հանրայնացնելու և ամերիկյան քաղաքագետների, փորձագետների, քաղաքական գործիչների շրջանում հասկանալի դարձնելու, և այս առումով կարծում եմ, որ այցը բավականին հաջողված էր՛՛,-ասաց ԱԳ նախարարը:

  • Կիսվել: