երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ հասնելու համապարփակ խաղաղության. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ հասնելու համապարփակ խաղաղության. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ հասնելու համապարփակ խաղաղության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, հայտնել է ԱՄՆ Պետդեպը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին, ասել էր.  ՛՛Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում: Հետագա հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության վերականգնման համար այն պարագայում, երբ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև՛՛:

Նա նաև հավելել էր, որ Ռուսաստանը հաստատակամ է աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՛՛:

  • Կիսվել: