ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունները. Պետդեպ

ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունները. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին։

Թվիթերյան հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավատարմությունը խաղաղ բանակցություններին՛՛։
 
Նշվում է նաև, որ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին, որպեսզի քննարկեն, թե ԱՄՆ-ն ինչպես կարող է հնարավորինս աջակցել այս գործընթացին։
 
Հիշեցնենք, որ Շոֆերն արդեն բանակցություններ վարել է Երեւանում։
 
 
 

  • Կիսվել: