երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Ստացվող տեղեկատվության համաձայն ՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
Նրա խոսքով`բացի ՀԱՊԿ-ից դուրս գալուց, Երևանին համոզում են նաև արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ՝ առանց հաշվի առնելու ղարաբաղյան հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
 
Զախարովան ուշադրություն է հրավիրել այս օրերին ամերիկյան քաղաքական գործիչների ակտիվ այցերի վրա, մասնավորապես ՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերի, պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի, Սենատի պատվիրակության: Եվ այդքանըմիայն մակերեսին երևացողն է։
ՌԴ ԱԳՆ խոսնակը կարծում է, որ այդ նպատակների հետևից ընկնելով ՝ արևմտամետները մոռացել են մարդու իրավունքների ոլորտում սեփական որևէ արժեքի մասին՝ աչք փակելով, օրինակ, Հայաստանում ցուցարարներին ծեծելու, ձերբակալելու վրա։
 
«...Եթե ԱՄՆ-ն տեսնում էր, թե ինչ է կատարվում նույն Իրանում, ապա գոնե պետք է տեսներ նաև, թե ինչ է կատարվում Երևանում։ Բայց ԱՄՆ-ն լռում է։ Եվ դա նույնիսկ երկակի ստանդարտներ չեն, դա ստանդարտների բացակայություն է, սեփական ժողովրդավարական արժեքների ոտնահարում, ըստ էության` միջամտություն ինքնիշխան պետության գործերին», - հավելել է Զախարովան։
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: