երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ Միջազգային զրգացման գործակալությունն աշխատաժողով է նախաձեռնել․ մասնակցել է նաև Բադասյանը

ԱՄՆ Միջազգային զրգացման գործակալությունն աշխատաժողով է նախաձեռնել․ մասնակցել է նաև Բադասյանը

ԱՄՆ Միջազգային զրգացման գործակալությունն ու ՀՀ արդարադատության նախարարությունը համագործակցել են բազմաթիվ նախաձեռնությունների շուրջ:

2016-ին մեր միասնական աշխատանքի արդյունքում ստեղծեցինք oրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնը: Այն օգնում է Արդարադատության նախարարությանը՝ առաջնորդել Հայաստանում նոր օրենքների և կանոնակարգերի մշակումը՝ փորձելով աջակցել դատական ու հակակոռուպցիոն բարեփոխումներին և կառավարության թափանցիկությանը:

Հանգստյան օրերին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ միասին մասնակցեց Կենտրոնի կազմակերպած աշխատաժողովների մեկնարկին։

Աշխատաժողովն ուղղված են կարողությունների զարգացմանը և նախարարության աշխատանքների համակարգման բարելավմանը։ Բացի դրանից՝ այն նաև հնարավորություն է փորձի փոխանակում կազմակերպել շահառուների հետ՝ օրենքների և օրենսդրության մշակման թեմայով։

ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է Արդարադատության հետ համագործակցության համար։

  • Կիսվել: