ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամենամսյա խնամքի նպաստը աճել է 18 հզ. դրամից 26.5-53 հզ. դրամ․ աջակցության մի շարք ծրագրեր ուժի մեջ են մտել

Ամենամսյա խնամքի նպաստը աճել է 18 հզ. դրամից 26.5-53 հզ. դրամ․ աջակցության մի շարք ծրագրեր ուժի մեջ են մտել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում նշում է․

Հուլիսի 1-ից աջակցության հետեւյալ ծրագրերն ուժի մեջ կմտնեն

1-ին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը նախկին 50 000-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ (բարձրացվել է 6 անգամ)։

 2-րդ երեխայի դեպքում միանվագ վճարը նախկին 150 հզ-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ (աճել է 2 անգամ)։

Ամենամսյա խնամքի նպաստը աճել է 18 հզ. դրամից 26.5-53 հզ. դրամ, մասնավորապես

Գյուղաբնակ չաշխատող մայրերը, ովքեր նախկինում ոչ մի աջակցություն չէին ստանում, ամեն ամիս կստանան նպաստ` 26.5 հզ. դրամ։

 Գյուղաբնակ աշխատող մայրերը կստանան նախկինի համեմատ գրեթե 3 անգամ բարձր՝ 53 հզ. դրամ ամսական նպաստ (նախկինում 18 հզ. դրամ էր)։

Քաղաքաբնակ աշխատող մայրերը, նախկին 18 հզ. դրամի փոխարեն այսուհետ կստանան 26.5 հզ. դրամ։

 

  • Կիսվել: