կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին

Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին

Ահավոր վախեցած ենք, նենց վախեցած ենք, որ մասնակցելու է, որ նույնիսկ ասելու չէ: Այս կերպ լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ իշխանությունները վախեցան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արտահերթ ընտրություններին մասնակցելուց ու հնարավոր հաղթանակից, այդիսկ պատճառով էլ հրաժարվեցին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից:

«Նույնիսկ քաղաքական մեկնաբանություն չեմ ուզում անել»,-հավելեց Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքերով, Քոչարյանը չի կարողացել ընտրությունները հաղթել նույնիսկ այն ժամանակ, երբ նախագահ է եղել:

Հիշեցնենք, փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։

  • Կիսվել: