հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ ԱԳ նախարարը հերքել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների՝ «Աղդամում» հետագա հանդիպման լուրերը

ԱՀ ԱԳ նախարարը հերքել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների՝ «Աղդամում» հետագա հանդիպման լուրերը

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումները շարունակվելու են Աղդամում(Ակնա) և Գյանջայում(Գանձակ):

«Հայտարարություններն այն մասին, որ հանդիպումները շարունակվելու են Աղդամում, Գյանջայում, Բաքվում, եւ որ կա համապատասխան պայմանավորվածություն, իրականության հետ ոչ մի աղերս չունեն», - ընդգծել է նա՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմը շատ է նման առաջարկներ անում, բայց դրանք մերժվում են։ Ղազարյանը նաև ընդգծել է՝ մարտի 1-ին և փետրվարի 24-ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև նախորդ նմանատիպ հանդիպումները մշտապես տեղի են ունեցել ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ 

  • Կիսվել: