ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանը մեզ համար կարևոր երկիր է, սակայն մենք պետք է առաջնորդվենք մեր արժեքներով. սենատոր Բեն Քարդին

Ադրբեջանը մեզ համար կարևոր երկիր է, սակայն մենք պետք է առաջնորդվենք մեր արժեքներով. սենատոր Բեն Քարդին

Մենք ուզում ենք թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ ունենալ ամուր ռազմավարական հարաբերություններ. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների անկման ֆոնին մենք հնարավորություն ունենք հասնելու դրան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ նշեց սենատոր Բեն Քարդինը:

«Սակայն դա կախված է նրանից՝ արդյոք մենք կկարողանանք վիճարկվող տարածքում խնդիրների լուծման ընթացքում հավատարիմ մեր արժեքներին։

Համաձայն եմ սենատոր Մենենդեսի հետ՝ մարդասիրական ճգնաժամը սարսափելի է։ ԱՄՆ-ը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի, որպեսզի միջանցքը բացվի մարդասիրական օգնության համար։ Սակայն մենք պետք է նախևառաջ հասկանանք՝ մենք ինչ ենք ուզում։ Ադրբեջանը մեզ համար կարևոր երկիր է, սակայն մենք պետք է առաջնորդվենք մեր արժեքներով, ինչպես նախագահ Բայդենն է ասում»,-ասաց նա՝ հիշեցնելով Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների, վերջին օրերին բլոգերի ձերբակալության մասին:

«ԱՄՆ-ը չի կարող անտեսել ազատ խոսքի պատճառով ձերբակալությունը, հատկապես մի երկրում, որի հետ ցանկանում ենք ռազմավարական հարաբերություններ ունենալ, այդ թվում՝ ֆինանսական հարաբերություններ։ Մենք նման դեպքերում սովորաբար պատժամիջոցների հարցն ենք դիտարկում»,-ընդգծեց սենատորը՝ հարց ուղղելով ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին՝ ինչպես է կառավարությունը վերաբերվում Ադրբեջանի ներսում այս իրադարձություներում, եւ արդյոք ԱՄՆ վարչակազմը չի կարծում, որ ամեն անգամ 907 բանաձեւը շրջանցելով՝ կորցնում է վստահելիությունը եւ սխալ ազդակներ ուղարկում հակամարտության լուծման հարցում։

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն արձագանքեց. «Այո համաձայն եմ, մենք համաձայնություն եւ հրամայական ունենք ռազմավարական հարաբերություններ զարգացնել Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ: Ամեն անգամ 907 բանաձեւը շրջանցելից մեզ համար երկու բան է կարեւոր, համոզված լինել, որ Ադրբեջանին տրված ռազմական որեւէ օգնություն չի օգտագործվի Հայաստանի դեմ, երկրորդ, որ դա բխում է ԱՄՆ-ի շահերից: Մենք բանաձեւի շրջանցման մեր խնդրանքին շատ լուրջ ենք վերաբերվում։ Ուշադրություն դարձրեք, որ 907 բանաձեւ վերջին շրջանցման ժամկետը սպառվել է հունիսին, եւ մենք դեռեւս չենք դիմել այն կրկին շրջանցելու համար, որովհետեւ ուշադիր ուսումնասիրում ենք իրավիճակը»:

Սենատոր Քարդինն ընդգծեց, որ խորքից ծանոթ է ԼՂ հակամարտությանը, որն ավելի հին է, քան ինքը կդառնար սենատոր. «Հակամարտությանը ծանոթ եմ խորքից, Մինսկի խմբին եմ ծանոթ: Չափից ավելի երկար է տեւում այս կոնֆլիկտը: Սովորաբար ԱՄՆ-ն շատ հստակ է գործում նման դեպքերում: Մենք տեսել ենք, թե ինչպես է ԱՄՆ-ն կարողանում ձգձգվող հակամարտություներում քայլեր ձեռնարկում դրան վերջ դնելու համար: Այս հումանիտար ճգնաժամը լուծելու համար ԱՄՆ-ի ղեկավարության հրատապ կարիքն է զգացվում»:

Կիմը համաձայնեց՝ նկատելով. «Դրա համար պետքարտուղարն անձամբ է ներգրավված բանակցություններում», գրում է news.am-ը:

  • Կիսվել: