հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանը չէր եկել, բայց Փաշինյանը բան է ստորագրել, որը բխում է Ադրբեջանի շահերից․ Մամիջանյան

Ադրբեջանը չէր եկել, բայց Փաշինյանը բան է ստորագրել, որը բխում է Ադրբեջանի շահերից․ Մամիջանյան

Ինչքան էլ իրենք փորձեն ժխտել՝ Պրահայի հայտարարությունը եղել է Արցախի Հանրապետության մահկանացուն։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գարանդայի քառակողմ հայտարարությանը՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այդ հայտարարությունից հետո, շատերը, այդ թվում և ես, ասել ենք, որ բանավոր հայտարարությունը չի կարող համարվել պետության կողմից ընդունված որոշում, դրա համար երևի ինքը որոշել է ստորագրել, որ հանկարծ կասկածներ չառաջանան։

Դա նոնսեսն է՝ Ադրբեջանը չէր եկել, բայց Փաշինյանը բան է ստորագրել, որը բխում է Ադրբեջանի շահերից։ Իսկ բոլոր այն «հրաշքներին», որոնք փորձում են Գրանադան ներկայացնել որպես հաղթանակ, ապա նախ հայկական դիվանագիտությունը որևէ հաղթանակ չի տարել, երկորրդ՝ կան ինչ-որ «հրաշքներ», որ փորձում են ներկայացնել, թե իրենք պաշտպանեցին ինքնիշխանությունը, ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չէր մինչև Նիկոլ Փաշինայնի գալը։ Ինքը եկավ, ստեղծեց պրոբլեմներ, հիմա էլ փորձում է դրանք հաղթահարել»,-հայտարարեց Մամիջանյանը։

  • Կիսվել: