երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ Հայաստանի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ

Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ Հայաստանի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ

Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ կապի մեջ ենք, Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն են հայտնել, բայց Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Նրա խոսքով, տեղաշարժերը ձմեռային սեզոնին պատրաստվելու համար են, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է:

«Իրանն իր հյուսիսային հարևանների հետ համատեղ սահմանների անվտանգության նկատմամբ զգայուն է և լրջությամբ հետևում է այդ տարածաշրջանի զարգացումներին: Վստահեցնում եմ, որ Իրանի սահմաններն անվտանգ են, և Իրանն ապահովում է իր սահմանների անվտանգությունը», - ասել է Քանանին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: