ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ազնիվ կլիներ, որ խոսեր մարդասպան Սաֆարովի հերոսացման մասին․ Տաթև Հայրապետյան

Ազնիվ կլիներ, որ խոսեր մարդասպան Սաֆարովի հերոսացման մասին․ Տաթև Հայրապետյան

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանջալիևը հայերեն տեքստով ուղերձ է հրապարակել, որի վերջում մեջբերում է Ալիևի խոստումը Արցախում վերակառուցման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Շատ կուզեի նաև մեջբերեր բազմաթիվ այլ խոստումներ՝ հայերին բնաջնջելու ու ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու վերաբերյալ:  Այս մասին գրում է պատգամավոր Տաթև Հայրապետյանը։

«Ազնիվ կլիներ, որ խոսեր մարդասպան Սաֆարովի հերոսացման, ինչպես նաև 2016-ի քառօրյայի ժամանակ Թալիշում քաղաքացիական բնակչության հանդեպ իրագործած վայրագությունների մասին: Բայց նա լռում է: Հոգ մը չէ, մենք կխոսենք և բոլոր փաստերով անդադար կներկայացնենք թե՛ իրեն, թե՛ իր գործընկերներին և թե՛ մեր միջազգային գործընկերներին, թե ինչ այլատյացություն է սերմանվում հայի հանդեպ Ադրբեջանում: Իսկ դա վկայող փաստերի պակաս հաստատ չկա. Ալիևի և ադրբեջանական ղեկավարության տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ ելույթները դրա վառ վկայությունն են»,- ասվում է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: