հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցներում բարձրացնում ենք հայ գերիների հարցը. Լըմուան

Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցներում բարձրացնում ենք հայ գերիների հարցը. Լըմուան

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը նշել է, որ  իրենք հայ գերիների հարցը բարձրացնում են Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցներում, երբ դրա հնարավորությունը ստեղծվում է: Այս մասին նա ասել է Երևանում լրագրողների հետ զրույցում:

Լըմուանը, մասնավորապես, ասել է. ՛՛Բնականաբար, այդ հարցն արծարծում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ, հենց դրա հնարավորությունն ունենում ենք: Ամեն դեպքում՝ երկու կողմերի հետ էլ մեր հարաբերություններում ամեն ինչ դնում ենք սեղանին, քննարկում ենք բոլոր հնարավոր հարցերը:

Ռազմագերիների հարցով գլխավոր մանդատը ԿԽՄԿ-ն ունի, և իրենք աշխատում են այդ ուղղությամբ, բայց, բնականաբար, մենք էլ ամեն հնարավորության դեպքում արծարծում ենք այդ հարցը՛՛:

 

 

  • Կիսվել: