հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Աբդոլլահիանը վերահաստատել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության դեմ լինելու Իրանի դիրքորոշումը

Աբդոլլահիանը վերահաստատել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության դեմ լինելու Իրանի դիրքորոշումը

Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ հերթական նստաշրջանի շրջանակներում հանդիպում է կայացել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրան արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալության տարածած տեղեկությունը:

Իրանի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ ընդգծել է. Հայաստանի հետ Իրանի  հարաբերությունները պատմական են և համահունչ են ողջ տարածաշրջանի շահերին:  «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերությունները վնաս չեն ոչ մի երկրի։ Մենք աջակցում ենք կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացմանը, սակայն մեր հիմնարար քաղաքականությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության դեմ լինելն է»,- նշել է Աբդոլլահիանը։

Նա ընդգծել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունների զարգացման բարձր ներուժ, հատկապես՝ տնտեսական ոլորտում։

  • Կիսվել: