երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայրամովն ու Աբդոլլահիանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները

Բայրամովն ու Աբդոլլահիանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները: 

՛՛Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարների մասին՛՛,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ  նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: