երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Մերձավեր Արևելքում

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Մերձավեր Արևելքում

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հեռախոսազրույցը, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Մերձավեր Արևելքում իրավիճակի վրա:

Ռուսական կողմը դատապարտել է ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ Իսրայելի իրականացրած ավիահարվածը:

«Հաստատվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: