երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
2021 թ. «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագրով հանդես կգանք. նախարար

2021 թ. «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագրով հանդես կգանք. նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2020 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ 2020 թ. վերջին որոշում է ընդունվել՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների, ինչպես նաև մասնակիցների համար 18 ուղղություններով դասընթացներն իրականացնել անվճար հիմունքներով: 

«Մենք սոցապնախարարության հետ սերտ համագործակցում ենք այս առումով և ռազմական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին պիտի անվճար հիմունքներով դասընթացներին մասնակցելու առիթ և հնարավորություն տանք: 

2021 թ. արդեն «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագրով հանդես կգանք, որը կօգնի մասնագիտական վերապատրաստման ապահովմանը և հաշմանդամություն ստացած զինվորներին կօգնենք օգտակար լինել, որպեսզի անցում կատարեն IT ոլորտ, որպեսզի ունենան թե՛ իրենց անձնական-մասնագիտական զարգացումը, թե՛ իրենց գիտելիքները ծառայեցնեն երկրի զարգացման համար»,- տեղեկացրեց նախարարը:

  • Կիսվել: