ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2020 թ. CNF-ի կողմից Հայաստանին հատկացվել է մոտ 1.300 մլն. եվրո

2020 թ. CNF-ի կողմից Հայաստանին հատկացվել է մոտ 1.300 մլն. եվրո

Կովկասի բնության հիմնադրամի  /CNF/  կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա ընթացքում  Հայաստանի Հանրապետությունում  իրականացվել են մոտավորապես  մեկ միլիոն երեք հարյուր հազար   եվրոյի աշխատանքներ: Ծրագրերն ուղղված են եղել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը, հայտնում են Կովկասի բնության հիմնադրամից։

Նշենք, որ Կովիդ-19 համավարակով պայմանավորված CNF-ի կողմից այս տարի աննախադեպ ֆինանսական աջակցություն է  հատկացվել ՀՀ կառավարությանը.  տրամադրվել է  լրացուցիչ կես միլիոն եվրո գումար՝  Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 6 ամսվա կտրվածքով աշխատավարձերի ֆինանսավորման համար: Այս աջակցությունը  պետական բյուջեի համար  հավելյալ օժանդակություն էր, ինչը հնարավորություն է  տվել  ստեղծել ֆինանսական ազատ միջոցներ արտակարգ դրության պայմաններում թիրախային այլ բնագավառների աջակցության համար: 

CNF-ը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին օժանդակություն ցուցաբերում է ավելի քան 11 տարի: 2021-ին Կովկասի բնության հիմնադրամի ծրագրերը շարունակվելու են՝ ուղղված մեր երկրի եզակի կենսաբազմազանության պահպանության աջակցությանը: 

 

  • Կիսվել: