շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2019-ին զգալի աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը․ ԱԳ նախարար

2019-ին զգալի աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը․ ԱԳ նախարար

Հայաստանը շարունակել է արդյունավետ երկխոսությունը Եվրոպայի Միության բոլոր անդամ երկրների հետ, այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացնելով կատարողականը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա ներկայացմամբ, 2019-ին զգալի աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

«Մենք մեծապես կարևորում ենք այս բարդ ժամանակաշրջանում ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը նոր տիպի կորոնավիրուսի և դրա սոցիալ տնտեսական հետևանքների դեմ պայքարի ուղղությամբ», -հայտարարեց Մնացականյանը։

  • Կիսվել: