ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2 միլիարդից 300 միլիոն դրամը եղել է Քոչարյանի դստեր բնակարանի գրավադրման գումարը․ Լևոն Քոչարյանը մանրամասներ է հայտնում

2 միլիարդից 300 միլիոն դրամը եղել է Քոչարյանի դստեր բնակարանի գրավադրման գումարը․ Լևոն Քոչարյանը մանրամասներ է հայտնում

2 միլիարդից մոտ 500 մլն դրամը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն իրենց միջոցներով են հայթայթել, իսկ 1.5 միլիարդը բարերարների աջակցությունն է։ Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասել է Լևոն Քոչարյանը։

«Այդ 500 միլիոնից մոտ 300 միլիոնի կարգի եղել է Գայանեի բնակարանի գրավադրման գումարը, այսինքն՝ բանկից մոտ այդքան գումար ենք վերցրել, իսկ դրա մյուս մասն էլ ես իմ ընկերությունից եմ պարտք վերցրել, մինչև իմ բնակարանն էլ գրավ կդնեմ, ու այդ պարտքը ընկերությանը հետ կտամ»,-ասաց Լևոն Քոչարյանը։

Իսկ տակը մնացած 1.5 միլիարդը չորս տարբեր աղյուրից է գոյացել՝ մեծ մասը АФК «Система»  ընկերությունն է փոխանցել, որի խորհրդի անդամ վերջերս նորից ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, մյուս ամենամեծ բաժինը փոխանցել է «Տաշիր» գրուպի հիմնադիր, հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, գումարներ են փոխանցել նաև  ռուսաստանաբնակ խոշոր գործարարներ Սերգեյ Համբարձումյանն ու Գենադի Ստեփանյանը։

Հարցին՝  այդ 1.5 մլրդ դրամ գումարն իրենք վերադարձնելու պարտավորություն ունե՞ն, թե՞ սա զուտ բարեկամական աջակցություն է, Լևոն Քոչարյանն ասաց․ «Իհարկե, ունենք, այդ գումարը մեզ չեն նվիրել, երբ որ այդ գումարը, կախված իրավական պրոցեսներից, հետ կվերադարձվի մեզ, մենք էլ հետ կտանք այդ մարդկանց»։

  • Կիսվել: