Վտանգավոր հիվանդություններ ունեցող միգրանտները պետք է անհապաղ արտաքսվեն Ռուսաստանից. Մեդվեդև
Վտանգավոր հիվանդություններ ունեցող միգրանտները պետք է անհապաղ արտաքսվեն Ռուսաստանի Դաշնությունից: Այս մասին Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նիստից հետո նա սոցցանցի իր էջում գրել է. «Պատրաստվել է անհրաժեշտ օրինագծերի փաթեթ, դա մեզ հնարավորություն կտա արագ որոշումներ կայացնել մեր երկրում խնդրահարույց օտարերկրացիների կացության, դրա անցանկալիության վերաբերյալ։ Օտարերկրացու մոտ վտանգավոր հիվանդության հայտնաբերմանը պետք է հաջորդի նրա անհապաղ արտաքսումը երկրից»:
Տեսանյութը՝ այստեղ:


