կիրակի, հոկտեմբեր 4
4 / 10 / 2026
Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոյի և հեռուստատեսության պետական կազմակերպությանը տված հարցազրույցում նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է Կովկասին, այո, առանձին պետություններ այժմ փորձում են այնտեղ ինչ-որ բան խառնել։ Ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։ Դա ճիշտ է։ Մենք զգուշությամբ հետևում ենք դրան»:

Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանն ինքնուրույն է լուծում իր տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Կովկասում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Կովկասի մաս է, ուստի տարածաշրջանի երկրների հետ համագործակցելու, առևտուր անելու և զարգանալու համար իրեն որևէ մեկը պետք չէ։:

  • Կիսվել: