Մեդվեդևը կոչ է արել հնարավորինս արագ ներդնել միգրանտների մուտքի կենսաչափական վերահսկողության համակարգը
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Ռուսաստանի բոլոր անցակետերում հնարավորինս արագ ներդնել միգրանտների մուտքի կենսաչափական վերահսկողության համակարգ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ սեպտեմբերի 29-ին նա Անվտանգության խորհրդի՝ միգրացիոն քաղաքականության հարցերով հանձնաժողովի աշխատանքի շրջանակում ծանոթացել է Մոսկվայում միգրանտների նկատմամբ վերահսկողության նոր մեխանիզմների, այդ թվում՝ կենսաչափական վերահսկողության ներդրման փորձին։
Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կարևորել է ՌԴ ամբողջ սահմանով միգրանտների մուտքի միասնական ռեժիմի կիրառումը՝ նրանց տեղաշարժն առավել արդյունավետ վերահսկելու համար։
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան էլ պարզաբանել է, որ ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է բոլոր անցակետերը համալրել կենսաչափական վերահսկողության համակարգերով։
«Որքան արագ, այնքան լավ։ Այստեղ Սերգեյ Սեմյոնովիչը ճիշտ է. եթե բացեր մնան և տարբեր ռեժիմներ գործեն, վերահսկողությունը քիչ արդյունավետ կլինի», – ասել է Մեդվեդևը։
Տեսանյութը՝ այստեղ:



