ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2739 նոր դեպք, մահացել է 52 մարդ

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2739 նոր դեպք, մահացել է 52 մարդ

Դեկտեմբերի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2739 նոր դեպք՝ գրում է jnews.ge-ն: 

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3072 մարդ, մահացել է 52 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 916 477 դեպք, որից ապաքինվել է 869 411 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 13 221 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 45 153 հետազոտություն, այդ թվում 28 160-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 993-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 6.07% է, վերջին 14 օրվանը՝ 6.58%, վերջին 7 օրվանը՝ 6.19%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 414 722 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 13 878 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 35 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5488 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1001 անձ:

  • Կիսվել: