շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 20 326 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 20 326 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 20 326 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 65 829 թեստ, այստեղից 40 367-ը՝ հակագենի արագ թեստով և 25 462-ը՝ «ՊՇՌ»: Գրել է 1TV.ge-ն։

Դրականության ցուցանիշը. օրական – 30,88%, վերջին 14 օրը –31,06%, վերջին 7 օրը – 33,18%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 438 353 դեպք: Ապաքինվել է ևս 48 468 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 226 619:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 516 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 772 264 պատվաստում, օրական՝ 6 100:

Կարանտինի ռեժիմում է 41 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 100-ը:

  • Կիսվել: