ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լսողությունն այսօր «լավ» չէր, հարցերին չպատասխանեց

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լսողությունն այսօր «լավ» չէր, հարցերին չպատասխանեց

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի օրն էր նաև։ Ղուկասյանն այսօր «լսողության խնդիր» ուներ։ Հարցերին չէր պատասխանում՝ «լավ չլսելու» պատճառաբանությամբ։

«Չարը խափանվելու է, բարին՝ կատարվելու։ Չմտածե՛ք,   Աստված մեզ հետ է»,- ասաց նա։

Լրագրողները փորձեցին հետաքրքրվել նաև Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ Ղուկասյանի կարծիքը, սակայն վերջինս կրկին ասաց, որ չի լսում հարցը։

«Էս վերջերս լավ չեմ լսում»

 Հիշեցնենք, որ  ավելի վաղ Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ երկու դրվագով։ 

  • Կիսվել: