ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրաստանն արտակարգ դրություն հայտարարեց

Վրաստանն արտակարգ դրություն հայտարարեց

Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիքը»։

Արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ վարչապետն արդեն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի աջակցությունը:

Այս պահի դրությամբ, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 47 դեպք, այդ թվում՝ ապաքինվել է մեկ անձ:

  • Կիսվել: