շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Հելսինկիում Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆինլանդիայի աջակցության կարևորությունը Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների բացման գործընթացում, հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում են ԶԼՄ-ները:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը։ Դարչիաշվիլին ընդգծել է հանրապետությանը թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը և դա անվանել իշխանությունների ինտենսիվ աշխատանքի արդյունք։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Ֆինլանդիայի կողմից Վրաստանին աջակցության կարևորությանը համայնքին միանալու շուրջ բանակցություններ սկսելու գործընթացում։

Արտգործնախարարներն անդրադարձել են նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումների թեմային։

«Ընդգծվել է միջազգային հանրությանն ու գործընկերներին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում աջակցելու կարևորությունը»,- հավելել է մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: