ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Շուրջ 25 հազար միգրանտներ ինքնակամ Սեուտայից վերադարձել են Մարոկկո․ El Pais

Շուրջ 25 հազար միգրանտներ ինքնակամ Սեուտայից վերադարձել են Մարոկկո․ El Pais

Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող իսպանական Սեուտա ինքնավար քաղաք հասած շուրջ 25 հազար միգրանտ կամավոր վերադարձել է Մարոկկո։ Այս մասին հայտնում է El Pais թերթը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը։

Պարբերականի փոխանցմամբ՝ գերատեսչության տվյալներով քաղաք է ժամանել ընդհանուր առմամբ 50 հազար մարդ։ Միևնույն ժամանակ Սեուտայի իշխանությունները հայտնել են շուրջ 60 հազար միգրանտի մասին։

  • Կիսվել: