ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Մասկը հերքել է Չինաստանում Tesla-ի ստորաբաժանման հնարավոր վաճառքի մասին լուրերը

Մասկը հերքել է Չինաստանում Tesla-ի ստորաբաժանման հնարավոր վաճառքի մասին լուրերը

Իլոն Մասկը հերքել է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն այն մասին, թե էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերությունը կարող է վաճառել իր չինական ստորաբաժանումը կամ այն առանձին կառույցի վերածել։

«Սա կեղծ նորություն է», - գրել է նա X-ում՝ մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումն այն մասին, թե Tesla-ն նախապատրաստվում է իր չինական մասնաճյուղն առանձնացնել մայր ընկերությունից։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Չինաստանում Tesla-ի բիզնեսը վաճառելու ծրագրերը կարող են կապված լինել Պենտագոնի խոշոր կապալառու հանդիսացող SpaceX ընկերության հետ միաձուլմանը նախապատրաստվելու հետ։ Երկու ընկերությունների միաձուլման դեպքում ընդհանուր կառուցվածքից Tesla-ի չինական ստորաբաժանման դուրսբերումը թույլ կտա բացառել շահերի հնարավոր բախումն ու կարգավորող ռիսկերը։

  • Կիսվել: