ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Մարոկկոյից

Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Մարոկկոյից

Ըստ նրանց տվյալների՝ Պանամայի դրոշի տակ նավարկող լցանավը վառելիքը բարձել է Մարոկկոյի Տանժեր նավահանգստում հուլիսի կեսերին և ներկայումս բեռնաթափվում է Արկտիկայի «Մուրմանսկ» նավահանգստում։ Reuters-ի աղբյուրները հստակեցնում են, որ վառելիքի մատակարարը «Լուկոյլ» ընկերությունն է։

Գործակալությունը նշում է, որ մարոկկոյական բենզինն, ամենայն հավանականությամբ, արդեն վաճառքի է հանվել Սանկտ Պետերբուրգի ապրանքահումքային բորսայում․ գնորդներին առաջարկվում է «Աի-92»՝ Մուրմանսկի նավահանգստի «Կոլա» կայարանից երկաթուղով փոխադրման տարբերակով։

Մարոկկոն դարձել է երրորդ երկիրը, որտեղից Ռուսաստանը սկսել է բենզին գնել այն բանից հետո, երբ նավթավերամշակման գործարաններին հասցված ուկրաինական հարվածները վառելիքի տեղական արտադրությունը հասցրին վերջին երկու տասնամյակի նվազագույն ցուցանիշին։ Reuters-ի գնահատմամբ՝ հուլիսին բենզինի թողարկումը ծածկում էր ներքին սպառման ընդամենը 65%-ը, իսկ վառելիքի ընդհանուր դեֆիցիտը հասնում էր 700–800 հազար տոննայի։

Հուլիսի վերջին Մուրմանսկի մարզի «Վիտինո» նավահանգիստ է հասել նաև հնդկական բենզինով առաջին լցանավը․ Vadinar նավթավերամշակման գործարանից գնվել է 42 հազար տոննա վառելիք։ Ռուսաստան ուղևորվող բենզինով ևս մեկ լցանավ (Varg) է մոտենում Սուեզի ջրանցքին, որտեղ վառելիքը կտեղափոխվի մեկ այլ նավի վրա և կհասցվի ռուսական նավահանգիստներ։

Ընդհանուր առմամբ, Հնդկաստանը համաձայնել է շուրջ 100 հազար տոննա բենզին (երկու խմբաքանակով) մատակարարել Ռուսաստանին։ Երկու դեպքում էլ ուղարկողը Nayara Energy ընկերությունն է, որի 49% բաժնեմասը պատկանում է «Ռոսնեֆտին»։ Հուլիսի կեսերին ռուսական նավթային ընկերությունները դիմել էին հնդկական ՆՎԳ-ներին՝ ծավալներն ավելացնելու խնդրանքով, սակայն Հնդկաստանի պետական ընկերությունները մերժել էին խնդրանքը։

Եվս մոտ 10 հազար տոննա բենզին էլ ուղարկել է ղազախական «Կոնդենսատ» գործարանը։ Reuters-ի տվյալներով, «հումանիտար օգնության շրջանակներում», Ղազախստանն ընդհանուր առմամբ համաձայնել է 50 հազար տոննա վառելիք վաճառել։

  • Կիսվել: