հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վրաստան ընդդիմությունն այսօրվանից շրջաններում հանդիպումներ է սկսում

Վրաստան ընդդիմությունն այսօրվանից շրջաններում հանդիպումներ է սկսում

Վրաստանի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները սկսում են հանդիպումներ անցկացնել շրջաններում: Մայիսի 15-ին ծրագրված ցույցի հետ կապված առաջին հանդիպումն այսօր, ապրիլի 15-ին կկայանա Կախեթիում, գրում է aliq.ge-ն:

Առավոտից ընդդիմադիրները կհավաքվեն Թբիլիսիի կենտրոնում ու կշարժվեն դեպի Կախեթիի կենտրոն Թելավի:

Հիշեցնենք, մայիսի 15-ին ընդդիմությունը Ռուսթավելիի պողոտայում ծրագրում է ցույց անցկացնել, քաղաքական գործիչների խոսքով՝ նրանք անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի:

  • Կիսվել: