երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինը և Սի Ծինպինը վաղը տեսակապով քննարկումներ կանցկացնեն

Վլադիմիր Պուտինը և Սի Ծինպինը վաղը տեսակապով քննարկումներ կանցկացնեն

Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինպինը վաղը՝ դեկտեմբերի 30-ին, օրվա առաջին կեսին, կշփվեն տեսակապով:

Մամուլի համար բաց կլինի քննարկումների առաջին մասը, որի ընթացքում երկու նախագահները հանդես կգան բացման խոսքով, ապա քննարկումները կշարունակվեն փակ ռեժիմով: Այդ մասին այսօր տեղեկացրել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այո, նախապատրաստում ենք երկու լիդերների շփումը տեսակապով, տեխնիկան և հատուկ կապի միջոցները թույլ կտան բացման ուղերձներից հետո քննարկումը շարունակել փակ ռեժիմով», - ասել է Պեսկովը:

Նրա խոսքով, երկու լիդերների զրույցի առանցքային թեման ռուս-չինական հարաբերություններն են: Պեսկովն այդ առումով նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը սրընթաց աճ է գրանցում:

«Իհարկե, տեղի կունենա նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային առավել սուր խնդիրների շուրջ: Այն խնդիրների, որոնք հրատապ են մեզ և Չինաստանի համար: Մեր լիդերները դրանք կքննարկեն իսկական ռազմավարական գործընկերության ոգով», - նշել է Կրեմլի խոսնակը:

  • Կիսվել: