շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում են հանդիպման

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում են հանդիպման

Ըստ ՌԻԱ Նովստիի՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մշակվում է դիվանագիտական խողովակներով, սակայն ամսաթիվն ու վայրը դեռևս չեն նշվում։

Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարը հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել իր թուրք գործընկերոջ հետ 2024 թվականի սկզբին, իսկ մինչ այդ նրանք չեն կարողացել հանդիպել Էրդողանի խիտ գրաֆիկի պատճառով։

Թուրքիայի նախագահի աշխատակազմում պարզաբանել են, որ հանդիպումն օրակարգում է, համապատասխան աշխատանքներն իրականացվում են դիվանագիտական խողովակներով, առայժմ հստակություն չկա։

  • Կիսվել: