ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վիեննայում ընթացող՝ Իրանի և 4+1 խմբի բանակցությունների արդյունքները բավարարող են. իրանցի պաշտոնյա

Վիեննայում ընթացող՝ Իրանի և 4+1 խմբի բանակցությունների արդյունքները բավարարող են. իրանցի պաշտոնյա

ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը դրական է գնահատել Վիեննայում ընթացող Իրանի և 4+1 խմբի բանակցությունները, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ դրական գնահատելով Վիեննայի բանակցությունները՝ չնայած դժվարություններին և տարաձայնություններին, Մահմուդ Վաեզին հայտարարել է. «Բանակցությունները ճակատագրական փուլում են, և, չնայած որոշ դժվարությունների, մթնոլորտը դրական է: Եթե գործընթացը շարունակվի նույն կերպ, մենք որոշակի առաջընթաց կտեսնենք»:

Ըստ Վաեզիի՝ Իրանի կառավարությունը և բանակցային թիմը երկխոսությունը ծավալում են բարձրաստիճան պաշտոնյաների և իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից նշված պայմանների կատարման շրջանակներում:

Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցերին՝ Վաեզին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումը համարում է ռազմավարական նպատակ և ողջունում է երկխոսությունն ու համագործակցությունը հարևանների հետ»:

  • Կիսվել: