ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վերին Լարսն այսօր. Ռուսաստանի սահման տանող ճանապարհին սահմանափակումներ են

Վերին Լարսն այսօր. Ռուսաստանի սահման տանող ճանապարհին սահմանափակումներ են

Ձյան առատ տեղումների պատճառով վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ծանր բեռնատարների համար, ասվում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, արգելքը գործում է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար։ Տրանսպորտի այլ տեսակների համար երթևեկության սահմանափակումներ չկան։

«Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունն անդադար մաքրում է ճանապարհը, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակում ամբողջությամբ վերականգնի երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: