Մոտ 3 հազար բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն
Մոտ 3 հազար բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Նշվում է, որ Վերին Լարսի անցակետում երեկվանից արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձնահոսքի վտանգի պատճառով:
Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային հերթում, ըստ վերջին տվյալների, կա 2 963 բեռնատար: