ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վաղվանից Ադրբեջանը սահմանները կփակի

Վաղվանից Ադրբեջանը սահմանները կփակի

Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով ավիա եւ ցամաքային հաղորդակցությունը ապրիլի 5-ի ժամը 00։00-ից մինչեւ ապրիլի 20-ը ժամը 00։00-ն ամբողջովին դադարեցնելու որոշում է կայացրել՝ բացառությամբ բեռնափոխադրումների, այսօր տեղեկացրել են Օպերատիվ շտաբւց, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

Նշվում է, որ այս որոշումն ուղղված է երկրի ներսոմ կորոնավիրուսի տարածման օպերատիվ բացահայտմանը, վարակվածների մեկուսացմանը եւ նրանց շփումների հայտնաբերմանն ու կարանտինի տակ պահելուն, ինչպես նաեւ կարանտինային կետերի հնարավորությունների կարգավորմանը եւ հիվանդանոցների պատրաստականության բարձրացմանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվը 521 է։ Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժվում է 484 մարդ։ Եւս 32 մարդ ապաքինվել է, 5-ը՝ մահացել։

  • Կիսվել: