հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, եթե չվերընտրվի Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նման հրապարակում է արել իտալական la Repubblica թերթը։

Հրատարակության տվյալներով՝ դրա նախապատրաստությունն սկսվել Է մի քանի շաբաթ առաջ։ Ըստ թերթի՝ ֆոն դեր Լայենի՝ մարտի 7-ին սկսվող ուղևորությունը Կանադա և ԱՄՆ հարկ է «դիտարկել այլ լույսի ներքո», այսինքն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածության հնարավոր առաջադրման համատեքստում։

Հուլիսին Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում փորձ է արվելու ևս մեկ տարով երկարաձգել Յենս Ստոլտենբերգի լիազորությունների  ժամկետը, որն ավարտվում է սեպտեմբերին, հայտնում է la Repubblica-ն։ Ֆոն դեր Լայենի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։

Ինչպես գրում Է թերթը, ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում ֆոն Լայենը «կատարյալ լուծում կլիներ ամերիկացիների համար, որովհետև հնարավոր այլընտրանքային թեկնածուները բնավ  համոզիչ չեն»։ Եվրահանձնաժողովի նախագահը մարտի 7-ին մեկնում Է  Օտտավա, իսկ հաջորդ օրը՝ Վաշինգտոն։

ԱՄՆ մայրաքաղաքում նա կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ։ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հաստատել է ծրագրված հանդիպման մասին տեղեկատվությունը։ Նրա հայտարարության համաձայն՝ ֆոն դեր Լայենը և Բայդենը կքննարկեն բնապահպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը, Ուկրաինայում իրադրությունը և Չինաստանի հետ փոխգործակցության հարցերը:

  • Կիսվել: