կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ուկրաինայում հումանիտար միջանցքներից ոչ մեկն ամբողջությամբ չի գործել. Մեդինսկի

Ուկրաինայում հումանիտար միջանցքներից ոչ մեկն ամբողջությամբ չի գործել. Մեդինսկի

Ռուսաստանի պատվիրակությունն այսօր Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլում կփորձի կրկին բարձրացնել հումանիտար միջանցքների թեման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Մեդինսկին, մասնավորապես, ասել է. ՛՛Բոլոր այն քաղաքներում, որտեղ խոստացել էինք, մեր բանակն ու Դոնբասի զինված ուժերը բացել են միջանցքները, կրակը դադարեցվել է, մարդիկ կարող են հանգիստ հեռանալ՛՛:

Նա նաև ափսոսանքով նշել է, որ Ուկրաինայում հումանիտար միջանցքներից ոչ մեկն ամբողջությամբ չի գործել։

Ըստ Մեդինսկիի՝ ուկրաինացի ազգայնականների գործողությունները, որոնք կանխում են խաղաղ բնակչության տարհանումը, ռազմական հանցագործություն են:

 

  • Կիսվել: