չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» դադարեցնում են դեպի Իրան չվերթները

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» դադարեցնում են դեպի Իրան չվերթները

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը որոշում է կայացրել անորոշ ժամանակով դադարեցնել դեպի Իրան չվերթները: Այս մասին ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook-ի էջում:

Նշվում է, որ արվում է ամենը կործանման մանրամասները ճշտելու համար:

Հիշեցնենք՝ այսօր «Ուկրաինայի միջազգային պետական ավիաուղիների» ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիև չվերթը, կործանվել է Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող միջազգային օդանավակայանից կատարած թռիչքից շատ  չանցած։ 

  • Կիսվել: