չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ուկրաինան օդանավի խոցումը քննում է միտումնավոր սպանության հոդվածով

Ուկրաինան օդանավի խոցումը քննում է միտումնավոր սպանության հոդվածով

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը փոխել է հոդվածը, որով քննում է Իրանում օդանավի կործանման միջադեպը. Հիմա այն արդեն քննվում է միտումնավոր սպանության հոդվածով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով գլխավոր դատախազության Տելեգրամ-ալիքին:

Նշվում է, որ գործը քննվելու է երկու և ավելի անձանց միտումնավոր սպանության և օդանավի ոչնչացման հոդվածով: Մինչդատական քննությունը հանձնվելու է Ուկրաինայի Անվտանգության ծառայության քննչական վարչությանը:

Նշենք, որ մինչ այս քրեական գործ էր հարուցվել 263 հոդվածով (Երթևեկության անվտանգության կամ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան):

  • Կիսվել: