երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ուկրաինան հակահարձակման ժամանակ ցանկանում է կտրել Ղրիմ տանող միջանցքը. WP

Ուկրաինան հակահարձակման ժամանակ ցանկանում է կտրել Ղրիմ տանող միջանցքը. WP

ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ ուկրաինական զինված ուժերը երկուշաբթի հակահարձակում է սկսել՝ նպատակ ունենալով կտրել ցամաքային միջանցքը, որը կապում է Ղրիմը և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքները: Այդ մասին երեքշաբթի հայտնել է The Washington Post-ը։

Ուկրաինացի զինվորականները երկուշաբթի սկսել են շարժվել հարավ մի քանի ուղղություններով: Ուկրաինայի ռազմավարության մի մասն է ուժերի տեղաշարժը և ամենակարևոր թիրախներին հարվածելը, գրում է թերթը։

Ամերիկացի պաշտոնյաներին «ոգևորել» են ուկրաինական զինվորականների առաջին առաջխաղացման մասին տեղեկությունները, որոնք, ըստ Վաշինգտոնի, սպասվածից ավելին էին, նշում է թերթը։ Պարբերականի տվյալներով՝ ուկրաինական զորքերը կարող են շարունակել հարձակումը Մարիուպոլի, Մելիտոպոլի և Ազովի ծովի ափամերձ այլ վայրերի վրա, որպեսզի, ի վերջո, կտրեն դեպի Ղրիմ ցամաքային միջանցքը։

Երեքշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ երեք օրվա ընթացքում ռուսական զորքերը հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի «վաղուց խոստացված հակահարձակման» բոլոր փորձերը, ուկրաինական կողմի կորուստները կազմել են 3715 մարդ, 259 զրահամեքենա, 134 հետևակի մարտական մեքենա, 48 դաշտային հրետանի, ինչպես նաև 60 ինքնաթիռ։

  • Կիսվել: