ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել իր օդային տարածքում

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել իր օդային տարածքում

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիայի զինված ուժերն անօդաչու թռչող սարք են խոցել երկրի օդային տարածքում: Այս մասին հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկոշուր Դանը։

Չնշելով, թե որ երկրին է պատկանում խոցված դրոնը՝ նախագահն ասել է, որ  F-16 կործանիչը խոցել է անօդաչու թռչող սարքը հուլիսի 24-ին՝ Բուխարեստից 110 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Պադինա գյուղի մոտ։ Դեպքի վայր են մեկնել տարբեր գերատեսչությունների քննչական խմբեր՝ միջադեպի մանրամասները պարզելու համար։ 

Բուխարեստի տվյալներով՝ ռումինական ռադարներն անօդաչու թռչող սարքը հայտնաբերել են առավոտյան, որից հետո օդ են բարձրացել երկու իտալական Eurofighter կործանիչ և երկու ռումինական F-16։ Իտալական ինքնաթիռները երկրում տեղակայված են Ռումինիայի օդային տարածքի վերահսկման ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում:

  • Կիսվել: