ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի հրթիռներն ուկրաինական օդանավը չեն խոցել

Իրանի հրթիռներն ուկրաինական օդանավը չեն խոցել

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբեյը հերքել է այն մեղադրանքները, թե Թեհրանի օդանավակայանի մոտ կործանված ուկրաինական օդանավը խոցվել է իրանական հրթիռի կողմից: Այս մասին հայտնում է Press TV-ն:

Ավելի վաղ Իրանին սարսափելի հանցագործության մեջ մեղադրել էին Կանադայի և Մեծ Բրիտանիայի վարչապետեր Ջասթին Թրյուդոն և Բորիս Ջոնսոնը:

«Այն բանից հետո, երբ կպարզվի, որ այդ մեղադրանքը խարդախություն է, որևէ մեկը համարձակություն չի ունենա պատասխանատվություն ստանձնել այդ մեծ ստի համար»,-հայտարարել է Ռաբեյը:

Ավելի վաղ Իրանը ԱՄՆ-ին, Կանադային, Ուկրաինային և Boeing ընկերությանը հրավիրել էր համատեղ քննելու ավիավթարը:

  • Կիսվել: