չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Ցավալի է, որ մենք կորցնում ենք ուժեղ գործընկերոջ․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի մասին

Ցավալի է, որ մենք կորցնում ենք ուժեղ գործընկերոջ․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի մասին

Ցավալի է, որ մենք կորցնում ենք ուժեղ գործընկերոջ, բայց ոչ թե մեր պատճառով։ Մենք չենք կարող թույլ լինել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ խոսելով ԱՄՆ-ի մասին:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք չենք վաճառում մեր երկիրը։ Սա մեզ համար բիզնես չէ։ Սա պարզապես մեր կյանքն է։ Ցավալի է, երբ նախագահ Թրամփը ընտրում է մեկ կողմը, և ոչ թե մերը։ Մենք դեմ չենք, որ նա չեզոք դիրքորոշում զբաղեցնի։ Բայց եթե դուք մեջտեղում եք, պետք է մնաք մեջտեղում և չփոխեք կողմը»,-նշել է նա։

Ավելի վաղ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի ԱՄՆ ու Եվրոպա դիզելային վառելիքի արտահանման համաձայնագրի վերաբերյալ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: