Ուկրաինաին պետք է ճանաչի Ղրիմը որպես ՌԴ-ի տարածք և հրաժարվի ՆԱՏՕ-ից. Պուտին
Ուկրաինայի իշխանությունները պետք է ճանաչեն Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության տարածք և հրաժարվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից: Այս մասին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է news.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահը հորդորել էր ուկրաինացի զինվորականներին՝ իշխանությունը վերցնել իրենց ձեռքը և ՛՛թույլ չտալ, որ նացիստները խաղաղ բնակչությանն օգտագործեն որպես վահան՛՛։
Պուտինը, մասնավորապես, ասել էր. ՛՛Ռուս զինվորականների հիմնական բախումները ոչ թե Ուկրաինայի զինված ուժերի կանոնավոր ստորաբաժանումների հետ են, այլ՝ ազգայնական կազմավորումների՛՛: