շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թույլ տվեք գնալ իմ ընկերոջ՝ Զելենսկու մոտ․ Սահակաշվիլի

Թույլ տվեք գնալ իմ ընկերոջ՝ Զելենսկու մոտ․ Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դատական ​​նիստում հայտարարել է, որ իրեն պետք է ուղարկել Ուկրաինա։

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին, ովքեր որոշում են այս հարցը, թույլ տվեք գնալ իմ ընկերոջ և գերագույն գլխավոր հրամանատար Զելենսկու մոտ Կիև, որն այս պահին աշխարհի ամենավտանգավոր վայրն է»,- ասել է քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ նման քայլը բարենպաստ ազդեցություն կունենա Վրաստանի հեղինակության վրա։

Սահակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին Վրաստանում, ուր վերադարձել էր 8 տարվա արտագաղթից հետո։

  • Կիսվել: