կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սահակաշվիլիի առողջական վիճակը վատացել է

Սահակաշվիլիի առողջական վիճակը վատացել է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է վատանալ։  Այդ մասին ասված է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետների եզրակացության մեջ։

«Փորձագետների ​​խումբը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, պահպանվում է վատթարացման աստիճանական դանդաղ դինամիկան, ինչը, ցավոք, միանգամայն տրամաբանական է՝ խմբի կողմից արված նախորդ եզրակացությունների համատեքստում»,- նշված է եզրակացությունում։

Փորձագետներին բժշկական տվյալներ է տրամադրել «Վիվամեդ» կլինիկան, որտեղ գտնվում է Սահակաշվիլին։ Ըստ եզրակացության՝ Վրաստանի նախկին նախագահի արյան մեջ լեյկոցիտների քանակի նվազում է նկատվում։ Դա կապում են ոսկրածուծի խնդիրների հետ: Մասնագետներն ընդգծում են, որ հատուկ դիտողություններ չունեն կլինիկայում Սահակաշվիլիի բուժման ընթացքի վերաբերյալ։ 

  • Կիսվել: