Միխաիլ Սահակաշվիլիի կուսակցությունը կճանաչվի հակասահմանադրական
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» և դրան կից կուսակցությունները կճանաչվեն հակասահմանադրական և այլևս չեն կարողանա մասնակցել ընտրություններին, հայտարարել է իշխող «Վրացական երազանք - դեմոկրատական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Մդինարաձեն, մասնավորապես, ասել է. «Այս փուլում արդեն պարզ է, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի եզրակացությունն ամուր իրավական հիմք կհանդիսանա այս կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար, և ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի»: